Երևանում 20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկին. կա ձերբակալված

Գվարդիայի ծառայողները նախազգուշական 2 կրակոց են արձակել օդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Երևանում՝ Ազգային գրադարանի հարակից հատվածում, երկու տասնյակից ավելի երիտասարդ ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, մեկ անձ ձերբակալվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում: ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Ծառայողները հետագա զարգացումները կանխելու նպատակով նախազգուշական 2 կրակոց են արձակել օդ»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանները ձերբակալել են 1 անձի և ներկայացրել համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։