ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևան-Աբովյան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Nissan»» մակնիշի մեքենային, այնուհետև` ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «Գազելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,– ասված է հաղորդագրությունում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։