Բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց

«Սրբազան պայքարի» գորոծով դատական նիստ. Արխիվային լուսանկար
Դատարանը հաշվի է առել այն, որ ընտանիքը ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է և, ըստ էության, մնացել է առանց կերակրողի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող, բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց, կկիրառվի վարչական վերահսկողություն:
Նշենք, որ Ալեքսանյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի նոյեմբերի 26-ից:
Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ Ալեքսանյանն ունի հիվանդ հայր և խնամքի կարիք ունեցող անչափահաս երեխաներ։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում և, ըստ էության, մնացել է առանց կերակրողի։
Հիշեցնենք՝ Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը TikTok-ի այն տեսանյութն է, որում Ալեքսանյանը ձվածեղ է պատրաստում։ Նշվում է, թե այդ տեսանյութում նա հեգնել էր Նիկոլ Փաշինյանի ձվածեղ պատրաստելը։
Հավելենք, որ իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։