Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ չեղարկվել է

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Ենթադրվում է, որ պատճառը Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Չեղարկվել և հետաձգվել են Ռուսաստանից դեպի Հայաստան մի քանի չվերթեր։ Այս մասին վկայում է «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակը:
Մոսկվայից երկու չվերթ («Ազիմուտ» և «Շիրակ ավիա» ավիաընկերություններ) և Կրանսոյարսկից մեկը չեն կայանա, Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը հետաձգվել է։
Ենթադրվում է, որ պատճառը Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում ԱԹՍ–ների հնարավոր հարվածի պատճառով մտցված օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներն են։