Հրազդան գետում տղամարդու դի են հայտնաբերել. նա նախկին դատախազ է

Հաղթանակ կամուրջ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Հրազդան գետում այսօր տղամարդու դի են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով դիակի վրա բռնության հետքեր չկան։
ԶԼՄ-ների հայտնում են, որ ինքնասպանություն գործած տղամարդը նախկին դատախազ է։ Armlur.am-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը։