ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Եվրոպացիները չեն մասնակցել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին, բայց հետո հանդիպել են ուկրաինական պատվիրակության հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ էլ հետո ուկրաինացիները հանդիպել են նրանց (եվրոպացիների-խմբ.), ճեպազրույց են անցկացրել նրանց հետ։ Բայց բանակցություններին նրանք չեն մասնակցել», - ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ Ժնևում Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությանը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել է մոտ ապագայում նոր հանդիպման մասին: