ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները չեզոքացրել են զինված տղամարդուն, որն այսօր փորձել է ներթափանցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆոլրիդա նահանգում գտնվող Մար-ա-Լագոյի նստավայրի տարածք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ծառայության մամուլի քարտուղար Էնթոնի Գուլիելմին։
«ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները և ոստիկանությունը այսօր վաղ առավոտյան սպանել են զինված տղամարդու, որն անօրինական կերպով մուտք է գործել Մար-ա-Լագոյի հսկվող տարածք», - գրել է Գուլիելմին X-ի սոցիալական ցանցի էջում։
Խոսնակը հավելել է, որ մոտ 20 տարեկան մի տղամարդ հայտնաբերվել է Մար-ա-Լագոյի հյուսիսային դարպասի մոտ։ Նրան տեղում գնդակահարել են։ Նրա խոսքով՝ տղամարդու մոտ եղել է ատրճանակ և թիթեղե աման։