Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզի Վասիլևկայի դպրոցին. մարզպետ

Հարձակման հետևանքով վնասվել են ուսումնական հաստատության ճակատային մասը և հարակից տարածքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքի դպրոցին: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Գնդակոծության տակ է հայտնվել խաղաղ Վասիլևկա քաղաքը: Ահաբեկիչների թիրախը դպրոցն է՝ մի վայր, որտեղ առհասարակ չի կարող որևէ ռազմական օբյեկտ լինել», - գրել է Բալիցկին Мах հարթակի իր ալիքում:
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է ուսումնական հաստատության ճակատային մասը, տուժել է հարակից տարածքը:
«Բեկորներից վնասվել են դպրոցական ավտոբուսները: Տուժածներ չկան», -ընդգծել է մարզպետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։