ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն հավաստի տվյալներ ունի, ըստ որոնց Ուկրաինայի զինված ուժերը և հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն ամենասեղմ ժամկետներում տեղեկատվություն ստանալ Telegram մեսենջերից և այն օգտագործել ռազմական նպատակներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հավաստի տվյալներ ունի այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը և հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն ամենասեղմ ժամկետներում ստանալ Telegram մեսենջերում տեղադրվող տեղեկատվությունը և այն օգտագործել ռազմական նպատակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ վերջին երեք ամսվա ընթացքում հատուկ գործողության գոտում ռուսաստանցի զինվորականների կողմից Telegram-ի կիրառումը բազմիցս սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար, այդ մասին բազմաթիվ հավաստի տեղեկություններ են ստացվել մեսենջերի աշխատանքի վերլուծության հիման վրա։