Թրամփի հատուկ բանագնացը դեմ չէ, որ ՌԴ–ի պարալիմպիկները կրկին հանդես գան դրոշով

2025 թվականի սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի իրավունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլին կողմ է արտահայտվել ՌԴ Պարալիմպիկ կոմիտեի իրավունքների վերականգնմանը և ռուսաստանցիների համար Պարալիմպիկ խաղերում դրոշով ու օրհներգով հանդես գալու հնարավորությանը:
«Ես կարծում եմ, որ սպորտը բոլորի համար է»,-Զամպոլիի խոսքերը մեջբերում է New York Times թերթը:
Ըստ թերթի մեկնաբանության՝ այս կերպ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը «աջակցել է ռուսաստանցիների մասնակցությանը» Պարալիմպիկ խաղերին՝ որպես իրենց երկրի ներկայացուցիչներ:
ՀՀ պարածանրամարտիկ 3 պատանիները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
2025 թվականի սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի (ՌՊԿ) իրավունքները: Ռուսաստանցիները Պարալիմպիկ խաղերում հանդես կգան դրոշով և օրհներգով: Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում խաղերը կանցկացվեն մարտի 6-ից 15-ը: