Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կարպովկան. ՌԴ ՊՆ

Բնակավայրն անցել է «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը ԴԺՀ-ում իր վերահսկողության տակ է վերցրել Կարպովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վրեցրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։