Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի օդում 77 ուկրաինական ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

​Կրասնոդարի երկրամասի տարածքում ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Ռուսական ՀՕՊ հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի օդում ուկրաինական 77 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
​«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 77 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք. 24 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 13 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 9 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում, 9 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում, 5 ԱԹՍ՝ Սամարայի մարզի տարածքում, 4 ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 3 ԱԹՍ՝ Սարատովի մարզի տարածքում, 1 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում և 1 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։