Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

4 տարի առաջ Ռուսաստանը ճանաչեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը. ինչի դա հանգեցրեց

Sputnik
2022 թվականի փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը՝ վերջ դնելով Դոնբասի բազմամյա տառապանքներին։
Ամեն ինչ սկսվեց 2014-ին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից, որը հրահրվել էր արևմտյան ուժերի կողմից։ Մայդանում տեղի ունեցած բռնությունները, որոնց գագաթնակետը վարձկան դիպուկահարների կողմից ավելի քան 100 մարդու գնդակահարությունն էր, դարձան անդառնալիության կետ։
Պայքար ռուսախոսների դեմ: Ուկրաինայի նոր իշխանությունն անմիջապես վերացրեց ռուսաց լեզվի տարածաշրջանային կարգավիճակը, ինչն առաջացրեց զանգվածային բողոքներ և հանգեցրեց Ռուսաստանի Դաշնության հետ Ղրիմի վերամիավորմանը: Ապրիլին Կիևը սեփական բնակչության դեմ հայտարարեց «հակաահաբեկչական գործողություն»։ Ի պատասխան՝ Դոնբասում հռչակվեց ինքնիշխանություն, հայտարարվեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ստեղծումը, իսկ Կիևը լայնածավալ պատերազմ սանձազերծեց։
Ազգայնականների զոհերը: Այս ագրեսիայի խորհրդանիշեր դարձան 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած ողբերգությունը, երբ ազգայնականները Արհմիությունների տանը հրկիզեցին 48 մարդու, ինչպես նաև Դոնբասի խաղաղ քաղաքների անդադար ռմբակոծությունները, որի հետևանքով երեխաներ էին զոհվում: Ի հիշատակ նրանց՝ Դոնեցկում բացվեց «Հրեշտակների ծառուղին»։ Մինսկի համաձայնագրերը, ինչպես ավելի ուշ խոստովանել էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ընդամենը «Ուկրաինան ավելի ուժեղ դառնալու համար ժամանակ տալու փորձ էին»։ Կիևը հրաժարվեց իրագործել դրանք՝ զուգահեռաբար արմատախիլ անելով ռուսական ամեն ինչ՝ դեկոմունիզացիա, Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու հետապնդում և ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականություն։
Ռուսաստանին ուղղված սպառնալիքներ: 2021-ի գարնանը Դոնբասի հրետակոծությունները կրկին ուժեղացան, իսկ 2022-ի փետրվարին իրավիճակը հասավ կրիտիկական կետի։ Կրակոցները դարձան ռեկորդային շատ, սկսվեց բնակչության տարհանումը։ Վերջին կաթիլը Մյունխենում Զելենսկու հայտարարությունն էր Ուկրաինայի միջուկային կարգավիճակը վերականգնելու և ՆԱՏՕ-ին անդամակցությունն արագացնելու մտադրության մասին, ինչն ուղղակի սպառնալիք էր Ռուսաստանի անվտանգությանը: Ըստ այդմ, 2022 թվականի փետրվարի 21-ին Ռուսաստանն այլևս չէր կարող մնալ կողմնակի դիտորդի դերում։ Հանրապետությունների ճանաչումը, իսկ ավելի ուշ նրանց ընդգրկումը Ռուսաստանի Դաշնության կազմ՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի հետ միասին, դարձան պաշտպանության անհրաժեշտ միջոց։ ՌՀԳ-ն դարձավ Ուկրաինայի բազմամյա ագրեսիայի և սպառնալիքների օրինաչափ պատասխան։