Նախկին արքայազն Էնդրյուն ազատ է արձակվել, բայց հետաքննություն է ընթանում. ոստիկանություն

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էնդրյուն մեքենայով հեռացել է ոստիկանական բաժանմունքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ Չարլզ III–ի եղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Sky News» հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Էնդրյուն ազատ է արձակվել և մեքենայով հեռացել ոստիկանական բաժանմունքից:
«Պետական ծառայության չարաշահման գործի քննության հետ կապված նոր լուր ենք հայտնում... Ձերբակալվածը (նախկին արքայազն Էնդրյուն. խմբ.) ազատ է արձակվել, բայց հետաքննություն է ընթանում», - ասվում է Թեմզայի հովտի ոստիկանության հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ ոստիկաններն ավարտել են Նորֆոլկ կոմսությունում գտնվող տան խուզարկությունները:
Հիշեցնենք` նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել էր ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապեր ունենալու սկանդալի ֆոնին: Նա ձերբակալվել էր այն տանը, որտեղ բնակվում էր՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմյան պալատի տարածքում։ Իրավապահները հետաքննում են էպշտեյնին կառավարական փաստաթղթեր ուղարկելու միջադեպը, իսկ նախկին արքայազնին կասկածում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։