ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի մարզիկները կկարողանան մասնակցել Իտալիայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին: Ավելի վաղ ռուսաստանցի մարզիկներին թույլ չէին տվել մասնակցել բացման արարողությանը, որի հիմնական մասը տեղի էր ունեցել Միլանում փետրվարի 6-ին:
«Փակմանը չեզոք ատլետները կկարողանան մասնակցել որպես անհատ մարզիկներ, քանի որ այդ արարողությանը թիմեր չեն մասնակցում», - այսօր ՄՕԿ-ի ճեպազրույցի ժամանակ ասել է Ադամսը:
Օլիմպիական խաղերը Իտալիայում կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը: Մրցումներին մասնակցում է 13 ռուսաստանցի: