Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։
«ԱԳՆ–ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,–ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։
Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում 2 հարց են քննարկում. ԱԳՆ
Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։