ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի երկնքում ինքնաթիռատիպ 149 ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն
«Փետրվարի 19-ին ժամը 23.00–ից (Մոսկվայի ժամանակով) մինչև փետրվարի 20-ը ժամը 7.00 (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 149 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 57 անօդաչու` Բրյանսկի մարզի վրա, 28-ը` Սև ծովի, 24-ը` Ազովի ծովի, 20-ը` Ղրիմի Հանրապետության, 17-ը` Կրասնոդարի երկրամասի, 2-ը` Ռոստովի մարզի և 1-ը` Բելգորոդի մարզի վրա», – ասվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։