ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ավտոմեքենայի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով բեկորային վնասվածքներ և կոնտուզիա է ստացել մի բնակիչ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մեքենայի վրա։ Տուժել է խաղաղ բնակիչ։ Վերջինս դիմել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Նա ստացել է դեմքի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ և ոտքի սալջարդ»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ ավտոմեքենան վնասվել է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։