ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը Ռուսաստանում երկու ապրանքանիշ է ուզում գրանցել՝ դեղերի վաճառքի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսպատենտին»։
Գրանցման հայտերը գերատեսչություն են ներկայացվել 2026 թվականի փետրվարին։ Որպես դիմորդ նշված է AstraZeneca Ireland Limited ընկերությունը։
Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը մտադիր է Ռուսաստանում դեղագործական ապրանքներ և նյութեր արտադրել և վաճառել «Բաքսֆենդի» և «Բեզալդո» ապրանքանիշերի ներքո։
Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ AstraZeneca-ն, ստեղծվել է 1999 թվականին բրիտանական Zeneca Group-ի և շվեդական Astra-ի միաձուլման ճանապարհով։ Ընկերությունը զբաղվում է աղեստամոքսային տրակտի, սրտանոթային, նյարդաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների մշակմամբ, արտադրմամբ և սպառմամբ։