Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն

Համապատասխան ծանուցումները հրապարակվել են «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը`Ռեբեկա Աբրահամյանը, նրա ամուսինը` Վլադիմիր Թամրազյանն ու նրա ընտանիքի մի քանի անդամներ հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Համապատասխան ծանուցումները հրապարակվել են «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,–նշված է բոլոր ծանուցումների մեջ:
Նշվում է, որ անհրաժեշտ է ներկայանալ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ին: