Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի ՀՀ սահմաններից մեկը

Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման: Այդ մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Եղանակային բարդ պայմանների հետևանքով Ախալքալաք-ՀՀ սահման մայրուղու հատվածում ճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է: