ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Լիպեցկի մարզում փլուզվել է «Մոտորինվեստ» ձեռնարկության արտադրամասերից մեկի տանիքը։ Այս մասին հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը։
«Փրկարարները փլատակներից դուրս են բերել 5 մարդու։ Բժիշկները զննում են նրանց, վիճակի մասին տեղեկատվությունը ճշտվում է», - հայտնել է պաշտոնյան։
Իրավապահ մարմիններում RT-ի աղբյուրի տվյալներով՝ ենթադրաբար, արտակարգ պատահարի պատճառը տանիքում կուտակված ձյունն Է:
ԱԻՆ-ի տեղեկությամբ, տանիքի փլուզման մակերեսը կազմել է 5 հազար քառակուսի մետր:
Նշվում է նաև, որ տեղում աշխատում են փրկարարները, կազմակերպվել է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օպերատիվ շտաբ: