Կոնֆերենցիաների լիգա. Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» մարտական էր տրամադրված, բայց մրցակիցը ֆուտբոլային երկրից էր, հաղթելը շատ դժվար էր։ Հանդիպման 54-րդ րոպեին «Նոան» բացեց հաշիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»։
Խաղի նախօրեին «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոստացել էր, որ հայկական թիմն ամեն ինչ կանի հայ երկրպագուներին ուրախացնելու համար Մարզչի խոսքերը ապացուցվեցին մասնավորապես առաջին խաղակեսում։ Ճիշտ է` «ԱԶ Ալկմարը» ուներ տարածքային որոշակի առավելություն, բայց «Նոան» վստահ էր գործում պաշտպանվելիս ու առիթը բաց չէր թողնում գրոհ կամ հակագրոհ կազմակերպելու համար։ Իսկ առաջին խաղակեսում արդյունքին ավելի մոտ էին մեր թիմի ֆուտբոլիստները, և եթե Նարդին Մուլահուսեյնովիչը մի փոքր փոխեր գնդակի ուղղությունը գլխով հարվածից հետո, ապա դժվար թե դարպասապահ Յերուն Զուտը փրկեր նիդեռլանդական թիմին։ Թիմերը ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը «Նոան» շատ լավ սկսեց։ Ամենակարևորն այն էր, որ մեր թիմի ֆուտբոլիստները շատ համարձակ էին գործում, և հյուրերը միգուցե անակնկալի էին եկել դրանից։ Հանդիպման 53–րդ րոպեին մեր ֆուտբոլիստները շատ արագ գրոհ կազմակերպեցին, որը եզրափակեց այս խաղում եզրային կիսապաշտպանի պարտականություններ կատարող Հովհաննես Համբարձումյանը։ Հիասքանչ հարվածից հետո «Նոան» առաջ անցավ հաշվի մեջ։ Քիչ անց մերոնք կարող էին զարգացնել իրենց առավելությունը, բայց գրոհի եզրափակիչ փուլում չկայացավ հարվածը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ «Նոան» փրկվեց վերահաս գոլից, ու կարծում ենք` մարզիչները մեր դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնիի խաղից այնքան էլ գոհ չեն լինելու։
«ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի զգուշավոր գործել, բայց խաղավերջում նրանք սկսեցին ճնշում գործադրել մեր պաշտպանության վրա։ Գնդակն ավելի շատ «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստների մոտ էր, բայց նրանք այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը։
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղը «Նոայի» և «ԱԶ Ալկմարի» միջև կայանալու է 26–ին Նիդեռլանդներում։
1 / 33

Հրավառություն խաղից առաջ

2 / 33

«Նոայի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս

3 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար» խաղից առաջ

4 / 33

«Նոայի» խաղացող Յան Էտեկին և Սվեն Մեյնանսը պայքարում են գնդակի համար

5 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

6 / 33

«Նոայի» խաղացող Նաթանիել Սայնտինին և«ԱԶ Ալկմարի»խաղացող Տրոյ Պերոտը

7 / 33

Նաթանիել Սայնտինի

8 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

9 / 33

Նարդին Մուլահուսեյնովիչ

10 / 33

Պայքար գնդակի համար

11 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

12 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

13 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

14 / 33

«Նոայի» ֆուտբոլիստ Գուստավո Սանգարեն

15 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

16 / 33

«Նոա» – «ԱԶ Ալկմար»

17 / 33

Անվտանգության աշխատակիցը վազում է խաղի ժամանակ դաշտ դուրս եկած իրավախախտի հետևից

18 / 33

Անվտանգության աշխատակիցը սայթաքում է

19 / 33

Игрок "Ноа" Натаниэль Сантини и игрок "АЗ Алкмар” Трой Парротт

20 / 33

Игрок "Ноа" Давид Суалехе и игрок "АЗ Алкмар” Исак Дженсен

21 / 33

Борьба за мяч

22 / 33

Նաթանիել Սայնտինի

23 / 33

Հովհաննես Համբարձումյան

24 / 33

«Նոայի» ֆուտբոլիստները տոնում են գոլը

25 / 33

Երկրպագուներ

26 / 33

Գուստավո Սանգարե

27 / 33

Յան Էտեկին վնասվածք է ստանում

28 / 33

Մրցավարը մոտենում է Յան Էտեկիին

29 / 33

Ներմին Զոլոտիչն օգնում է վնասվածք ստացած ֆուտբոլիստին

30 / 33

Պայքար գնդակի համար

31 / 33

Պայքար գնդակի համար

32 / 33

«Նոայի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը

33 / 33

Տակուտո Օշիման ծափահարում է իր թիմի հաղթանակից հետո

Տիգրան Բարսեղյանը հեռանում է ֆուտբոլի ազգային հավաքականից