ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենա է այրվել

Ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում: Մեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից՝ այդ ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել