ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԵՄ խորհուրդը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդի հայտարարությունը։
«Այսօր խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մասին», - նշվում է փաստաթղթում:
Ավելի վաղ այդ որոշմանը հավանության էին տվել ԵՄ երկրների ԱԳ նախարարները։