Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակվել է նրա գրասենյակի կայքում:
«Գործարկել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` 2026 թվականի փետրվարի 18-ի «Անհատական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին» որոշումը (կցվում է)»,-ասված է հրամանագրում:
Բելառուսում «Օրեշնիկի» քանակը չի գերազանցի մեկ տասնյակը. Լուկաշենկո
Փաստաթղթի հավելվածում հստակեցվում է, որ պատժամիջոցները սահմանվում են Լուկաշենկոյի դեմ:
Լուկաշենկոն պատմել է` ինչպես է Պուտինին զգուշացրել մահափորձի վտանգի մասին