Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթաց կա. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել կողմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթաց կա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։
«Կողմերը պայմանավորվել են տեղեկացնել իրենց առաջնորդներին և շարունակել աշխատանքը համաձայնագրի շուրջ»,– ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը գրել է X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` երեկ Ժնևում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին օրն էր։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները շատ լարված են եղել։ Հանդիպումը կշարունակվի այսօր։
ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տևել են 4,5 ժամ