Տիգրան Բարսեղյանը հեռանում է ֆուտբոլի ազգային հավաքականից

32-ամյա Բարսեղյանը հավաքականի կազմում անցկացրել է 64 խաղ, խփել է 9 գոլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում, տեղեկությունը հայտնում է ՀՖՖ-ն։
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ 32-ամյա Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2016-2025 թվականներին: Ազգային թիմի կազմում նա անցկացրել է 64 հանդիպում, դարձել 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականում կարիերան ավարտել էին Վարազդատ Հարոյանը և Լուկաս Սելարայանը: