ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները, կարելի է ասել, բարդ էին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը համակարծիք չէ, որ կողմերը չեն կարողացել առաջընթացի հասնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները երեկ տևել են վեց ժամ, իսկ այսօր՝ ընդամենը երկու: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք դա վկայում է այն մասին, որ կողմերը չեն կարողացել առաջընթացի հասնել։
«Ո՛չ, դա չի վկայում։ Եթե կարդացել եք Մեդինսկու (ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի–խմբ) ասածը, կարելի է ասել, որ բարդ բանակցություններ են», - շարունակել է նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլն անցկացվել է Ժնևում փետրվարի 17-18-ը։ Ռուսական պատվիրակության կազմում, բացի Մեդինսկուց, ընդգրկված են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։