Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բրյանսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է ավտոմեքենայի. 2 մարդ վիրավորվել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանում ուկրաինական ԶՈւ–ն կամիկաձե դրոններով հարվածել է մեքենային, ինչի հետևանքով վիրավորվել է գազի ծառայության երկու աշխատակից։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանի վրա։ Կամիկաձե դրոններով հարվածը հասցվել է «Գազպրոմ գազաբաշխում Բրյանսկ» ԲԸ-ի մեքենային, որն ընթացքի մեջ է եղել։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել են գազի ծառայության երկու աշխատակից: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», – տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։