Հայ շախմատիստները շարունակում են առաջատար լինել Տաշքենդի միջազգային մրցաշարում

Մրցաշարի ավարտին երեք փուլ է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը առաջատար դիրք են զբաղեցնում Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում։
Masters շրջանային մրցաշարում Սարգսյանն ու Հակոբյանը 6 հնարավորից վաստակել են 4-ական միավոր և կիսում են 1-ին և 2-րդ տեղերը։ Հայ շախմատիստները երկու հաղթանակ են տարել` որևէ պարտություն չկրելով։
Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը Al-Beruniy–ի շրջանակում անցկացվող Challengers մրցաշարում։
Արթուր Դավթյան
Futures մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ևս կիսում է 1-ին և 2-րդ տեղերը ղազախ Ալդիյար Անսաթի հետ։
Նշենք, որ Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվում է չորս խմբերով՝ Masters, Challengers, Futures և Open։ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղում են Masters մրցաշարում, Արթուր Դավթյանը՝ Futures–ում, Մանուել Պետրոսյանը՝ Challengers–ում։