Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ական
Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արցախում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել ականի վրա։
Ինչպես հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը, 2000 թ. ծնված Վասիֆ Ֆիզուլի օղլու Չոբանովը պայթել է հակահետևակային ականի վրա: Պայթյունի հետևանքով նա տարբեր վնասվածքներ է ստացել ձախ ձեռքի և դեմքի շրջանում:
Չոբանովը տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ասկերանի շրջանի Մխիթարաշեն (Մուխթար) գյուղի տարածքում:
Արցախում ադրբեջանական ՊՆ–ի բեռնատար է պայթել ականի վրա