ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճանապարհը մի քանի ժամով փակվել էր քարաթափման պատճառով։
«Պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, թույլատրվել է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք - Լարս բնակավայր հատվածում երկու ուղղություններով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը միակ գործող ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։