ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԲՐԻԿՍ-ի անդամ և գործընկեր երկրների դեսպանները քննարկել են աշխարհի մեծամասնություն կազմող պետությունների դերի ուժեղացումը գլոբալ որոշումների կայացման գործում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ընդգծվել է համաշխարհային կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ գլոբալ որոշումների կայացման գործընթացում աշխարհի մեծամասնություն կազմող երկրների դերն ամրապնդելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միավորման շրջանակում ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ, այդ թվում՝ ընթացիկ տարում ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի նախագահության նշված առաջնահերթությունների համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին կազմակերպությանը միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացան ևս մի շարք երկրներ։