Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. պատճառը քարաթափո՞ւմն է

Սոցիալական ցանցերում հայտնում են, որ Լարիսի փակման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարաթափումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է «Վերին Լարսի անցակետ» Telegram – ալիքը։
Իրավիճակը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին
«Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության և Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունների համաձայն՝ բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է», - նշված է հաղորդագրության մեջ։
Իրավիճակը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին
Նշվում է, որ փետրվարի 17-ին` ժամը 18:15-ից, Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երթևեկությունը փակ է մինչև նոր ծանուցումը։
Սոցցանցերում օգտատերերը գրում են, որ Լարսի փակման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարաթափումն է։ Հստակ վայր չի նշվում։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնել են, որ քարաթափման մասին գրառումը խմբից հեռացվել է։ Այլ մանրամասներ չեն հայտնել։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։