Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կա 1 զոհ

ԱԹՍ-ի ևս մեկ հարձակում տեղի է ունեցել նույն մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Կուրսկի մարզի Խոմուտովկայի շրջանում քաղաքացիական ավտոմեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով Խոմուտովկայի շրջանի Կալինովկա գյուղում հարձակվել են քաղաքացիական մեքենայի վրա։ Ցավոք, հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել»,-հայտնել է Խինշտեյնը իր տելեգրամյան ալիքում։
Պաշտոնյան հավելել է, որ ևս մեկ հարձակում տեղի է ունեցել մարզի Բելիցա գյուղում գտնվող մեքենայի վրա:
«Բարեբախտաբար, վարորդը չի տուժել», - հավելել Խինշտեյնը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։