Իրանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «չի հավատա» իրանական միջուկային ռումբին

Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի հավատա իրանական միջուկային ռումբին, որին Թեհրանը չի ձգտում և պատրաստ է ապացուցել դա:
«Մենք միջուկային զենքի չենք ձգտում, թող ստուգեն ցանկացած եղանակով, ինչով ուզում են, մենք պատրաստ ենք ։ Դրա հետ մեկտեղ մենք չենք համաձայնի հրաժարվել խաղաղ միջուկային բնագավառից, որն անհրաժեշտ է բժշկական, գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով», - ասել Է Իրանի նախագահը։
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կհասկանա, թե ինչու է Իրանին պետք միջուկային ոլորտը՝ հռետորական հարց տալով. «էլ ինչ լեզվով ասենք, որ մենք միջուկային զենք չենք ուզում»:
«Հուսով եմ, որ ամբողջ աշխարհը և ԱՄՆ- ն այդ մասին գիտեն և չեն հավատա միջուկային ռումբի մասին լուրերին», - հավելել է Փեզեշքիանը:
Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Դրանց արդյունքներով Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է առաջընթացի մասին և նշել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում: