Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ավելի քան 150 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել

ՌԴ ՊՆ-ն
Ուկրաինական զորքը տարբեր պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում ավելի քան 150 ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 151 ուկրաինական անօդաչու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ղրիմի վրա ոչնչացվել է 38 անօդաչու, Կրասնոդարի երկրամասի վրա՝ 18, Կալուգայի մարզի վրա՝ 11, Բրյանսկի մարզի վրա՝ 4 և Կուրսկի մարզի վրա՝ 1 անօդաչու։
Եվս 50 անօդաչու է ոչնչացվել Սև ծովի վրա և 29–ը՝ Ազովի ծովի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։