Գիշերը տեղի է ունեցել փետրվարի ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Գիտնականների դիտարկումներով՝ վերջերս Արեգակը տարօրինակ է պահում իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Փետրվարի ամենաուժեղ մագնիսական փոթորիկը տեղի է ունեցել փետրվարի 16–ի լույս 17–ի գիշերը։ Այս մասին հայտնում է ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Գիշերը G2 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել և անմիջապես ավարտվել է։ Այն դարձել է փետրվարի ամենաուժեղը», – նշել են գիտնականները։
Նրանք ընդգծել են, որ վերջերս Արեգակը տարօրինակ է պահում իրեն։
«Ինչ–որ կարճ, առանձին բռնկումներ, որոնց կրկին լռություն է հաջորդում։ Բևեռափայլերը 40 րոպե են տևում։ Ահա հիմա էլ մեկ ժամից պակաս տևող մագնիսական փոթորիկ։ Այն, ըստ երևույթին, վաճառում է իր վերջին ունեցվածքը», - նշել են մասնագետները։
Գիտնականները նաև հավելել են, որ այսօր ցերեկը արեգակնային խավարում կլինի։
Գիտնականները հայտնել են, որ առաջիկա օրվա ընթացքում մագնիսական փոթորիկները կարող են կրկնվել