Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հարձակման են ենթարկվել Բելգորոդի մարզի երեք մունիցիպալիտետներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզի երեք մունիցիպալիտետներում հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել երեք մունիցիպալիտետների ուղղությամբ։ Տուժել է հինգ խաղաղ բնակիչ։ Բելգորոդի շրջանի Մայսկի ավանում անօդաչուն հարձակվել է առևտրային օբյեկտի վրա։ Մի տղամարդ գլխի և որովայնի բազմակի բեկորային վնասվածքներ է ստացել։ Մեկ այլ տղամարդ կրծքավանդակի և ազդրի բեկորային վնասվածքներ ունի։ Երրորդ տուժածի մոտ նախնական ախտորոշվել է բարոտրավմա»,-իր Telegram-ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ Գրայվորոնի շրջանի Պոչաևո գյուղի տարածքում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վարորդը ստացել է բարոտրավմա, ինչպես նաև ձեռքի այրվածք։
Մարզպետի տվյալներով՝ Շեբեկինոյի շրջանի Բելյանկա գյուղում դրոնը հարվածել է մեքենային։ Ականապայթյունային վնասվածքով և մեջքի բեկորային վիրավորումով տղամարդուն ինքնապաշտպանական ուժերի մարտիկները տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։