Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ամենաերկարատև հարձակումներից մեկը Սևաստոպոլի վրա. գիշերվա ընթացքում 24 անօդաչու է խոցվել

Սևաստոպոլ. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մեկ երեխա է վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել Սևաստոպոլի վրա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկը, 24 անօդաչու է խոցվել։ Այս մասին Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է Telegram–ում։
«Ամբողջ գիշերը ՀՕՊ–ի և մեր Սևծովյան նավատորմի ուժերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Սա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկն էր։ Ընդհանուր առմամբ 24 անօդաչու է խոցվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկ երեխա է վիրավորվել։
«Ֆիոլենտովսկոյե մայրուղու վրա ընկնած անօդաչուի հարվածային ալիքից մասնավոր տներից մեկում պատուհան է կոտրվել։ 9 տարեկան տղան ոտքերի բեկորային վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխվել են մանկական հիվանդանոց, վիճակը բավարար է», – նշել է Սևաստոպոլի ղեկավարը։
Սևաստոպոլի փրկարարական ծառայության տվյալներով՝ Գոգոլի փողոցում խոցված անօդաչուի ընկած մարտական մասը պայթել է բակերից մեկում։ Երեք բազմաբնակարանային շենքերում բեկորներից ապակիներ են կոտրվել, մեծ թվով մեքենաներ են վնասվել։
Մասնավոր տների բակերում բնակիչները անօդաչուի բազմաթիվ բեկորներ են հայտնաբերել։ Գազատար խողովակների վնասվածքներ են արձանագրվել։
Ֆիոլենտովսկոյե մայրուղու մոտ գտնվող ևս երկու այգեգործական ընկերությունների տարածքում հայտնաբերվել են խոցված անօդաչուի բեկորներ, մասնավոր տների պատուհաններ են կոտրվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։