Ժնևում կքննարկվեն ուկրաինական հակամարտության կարգավորման առանցքային պարամետրերը

Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել հակամարտության կարգավորման առանցքային պարամետրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ին։
«Նախատեսվում է քննարկել կարգավորման առանցքային պարամետրերը, ինչպես ռազմական, այնպես էլ` քաղաքական ու մարդասիրական», – ասել է աղբյուրը։
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։