Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 15։26-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով` այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։
Հրդեհ Նորիլսկի բազմահարկ շենքերից մեկում. մեկ մարդ մահացել է, 10–ը` տուժել