ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռոստովի մարզում աշխատանքային միգրանտներին կարգելվի աշխատել որպես վաճառող և առաքիչ։ Այս մասին հայտնում է RT-ն։
«Ապրիլի 1–ից աշխատանքային միգրանտները չեն կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում, մեծածախ կամ մանրածախ վաճառքի ոլորտում (սննդամթերք, ըմպելիք և ծխախոտ), միգրանտները չեն կարողանա նաև առաքիչ, վարորդ և մեքենավար աշխատել։ Մարտի 1-ից օտարերկրացիներին թույլ չեն տա աշխատել նաև թանկարժեք մետաղների արտադրության և փոստային կապի ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Խոսքն այն անձանց մասին է, որոնք Ռուսաստանում են գտնվում աշխատանքային արտոնագրով (պատենտով):
Այս արգելքը չի տարածվի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա։
Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին սահմանվել նաև Ղրիմում, Սանկտ Պետերբուրգում և Կուրսկի մարզում։