ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Օրենբուրգցի դաստիարակչուհի Լյուդմիլա Պլատոնովան, որը երեխաներին պաշտպանել էրդանակով զինված տղամարդու հարձակումից, շնորհակալություն է հայտնել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի համար:
«Մարգարիտա, շատ շնորհակալ եմ մեզ գնահատելու համար, որքան հաճելի է դա»,-ասել է ուսուցչուհին, որի գրառումը Սիմոնյանը հրապարակել էիր տելեգրամյան ալիքում:
Պլատոնովան հավելել է, որ բացասական վերաբերմունք է ստանում որոշ մարդկանցից և առողջություն է մաղթել Սիմոնյանին:
«Լյուդմիլա, դուք հիանալի մարդ եք։ Ուշադրություն մի՛ դարձրեք բացասական վերաբերմունքին. եթե ես դրան ուշադրություն դարձնեի,կխելագարվեի», - պատասխանել է Սիմոնյանը դաստիարակչուհուն։
Սիմոնյանն ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը սահմանել է այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակ ստացողներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
Դանակով զինված մի տղամարդ փետրվարի 5-ին մտել էր Բուգուրուսլանի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածք, այնուհետև մանկապարտեզի շենք, որտեղ վիրավորել էր դաստիարակչուհիներից մեկին, երեխաները չէին տուժել: Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» և «անփութություն» հոդվածներով։