Կվերադառնա՞ Հենրիխ Մխիթարյանը հավաքական․ Եղիշե Մելիքյանը հանդիպել է նրա հետ

2025 թվականի սեպտեմբերին Մելիքյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Իտալիա և անձամբ հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո։
«Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա»,- հայտնում են ֆեդերացիայից։
Հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին: Այն ժամանակ էլ Մխիթարյանն ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա: 2025 թվականի սեպտեմբերին Մելիքյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Իտալիա և անձամբ հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ: