Երևանում ծնելիությունը նվազել է․ հայտնի է՝ քանի աղջիկ և քանի տղա է լույս աշխարհ եկել

Երևանում 1607 երեխա է ծնվել, որից 859 տղա և 748 աղջիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում հունվար ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնվել է 25-ով ավելի քիչ երեխա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Նշենք, որ 2025 թվականի հունվարին ծնվել է 1632 երեխա, որից 854-ը՝ տղա, իսկ 778-ը՝ աղջիկ։
«Երևանում 1607 երեխա է ծնվել, որից 859 տղա և 748 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։
Նա նաև հայտնեց, որ հունվարին «Շտապօգնություն» ՓԲԸ-ում պատասխանել են 48 306 զանգի։ Առողջապահության վարչությունում ընդամենը 1 դիմում-բողոք է ներկայացվել, որը կապված է եղել շտապօգնության ծառայության բրիգադի ուշացման հետ։ Կանչի ուշացումը կապված է եղել մեկ այլ՝ ավելի հրատապ կանչի սպասարկումով։