Ինչի՞ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության փրայմերիզի արդյունքները, ի՞նչ հետևանքներ կունենան տարածաշրջանի համար ԱՄՆ փոխնախագահի պայմանավորվածությունները Երևանում և Բաքվում, ինչի՞ կարող է հանգեցնել իշխանության եւ Հայ առաքելական եկեղեցու դիմակայությունը:
Փետրվարի 17-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր կանխատեսումները կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։