ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Չորս մարդ Է զոհվել, ևս 21-ը վիրավորվել են Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում երկու ամենագնացների բախման հետևանքով: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Զահեդան քաղաքի բժշկական համալսարանի շտապ օգնության տեխնիկական հագեցվածության և մինչհիվանդանոցային վիրահատությունների պատասխանատու Հասան Շահբախշը:
«Չորս մարդ Է զոհվել, ևս 21–ը տուժել են Սարավան-Կալպուրագան մայրուղու վրա Աֆղանստանի քաղաքացիներին տեղափոխող երկու ամենագնացների բախման հետևանքով», -Շահբախշի խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ Toyota մակնիշի երկու ամենագնացների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 8:50-ին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։