Բելգորոդ գյուղում ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքները. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում և գնդակոծում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նահանգապետն այս գիշեր հայտարարել էր, որ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
«Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում դրոնի երեկվա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է երկուսի: Տուժածի կնոջ վիճակը վատթարացել է և այսօր շտապօգնություն է կանչել»,-գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում:
Նա հավելել է, որ բժիշկներն ականապայթյունային վնասվածքով կնոջը տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։